Պուտինը ներողություն է խնդրել Էրդողանից
Ի հետևումն ռուսական ռազմական ինքնաթիռների պատահական հարձակման հետևանքով Թուրքիայի բանակի մի խումբ զորայինների սպանվելու, Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել իր թուրք պաշտոնակցից:
Համաձայն «Press TV»-ի հաղորդման, Թուրքիայի բանակը հինգշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսային կապ հաստատելով Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ ցավ է հայտնել երեք թուրք զինվորների պատահական սպանության կապակցությամբ և ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին:
ԻԼԻՊ-ի կողմից գրավված Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի մերձակայքում ռուսական ռազմական ինքնաթիռների իրականացրած ավիահարվածի հետևանքով, վիրավորվել են Թուրքիայի բանակի 11 զորայիններ:
Համաձայն Թուրքիայի բանակի հայտարարության, Ռուսաստանի ռազմական ինքնաթիռներն այս հարձակման ընթացքում ռմբակոծել են թուրք ուժերի համախմբման վայրը հանդիսացող շենքը:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այդ երկիրն ու Թուրքիան համատեղ հետաքննություն կիրականացնեն Թուրքիայի երեք զորայինների սպանվելու պատճառ դարձած Էլ-Բաբ քաղաքի ռմբակոծման գործողության կապակցությամբ:
Անկարան 2016 թվականի օգոստոսի 24-ին ԻԼԻՊ-ի ու ՔԲԿ-ի տարրերին ոչնչացնելու հավակնությամբ՝ «Եփրատի վահան» կոչվող գործողության շրջագծում, իր տանկերն ու զորայիններին տեղակայեց Սիրիայի հյուսիսում և սկսեց պաշտպանել ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հաստատված Սիրիայի կառավարության զինված ընդդիմության անդամներին: