Ամերիկացի երեխաների գրեթե կեսն աղքատության մեջ Է ապրում. գիտնականներ
https://parstoday.ir/hy/news/world-i53837-Ամերիկացի_երեխաների_գրեթե_կեսն_աղքատության_մեջ_Է_ապրում._գիտնականներ
ԱՄՆ-ում մանուկների եւ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մոտավորապես 40 տոկոսն ապրում Է ծայրահեղ աղքատ ընտանիքներում, որոնց մեծ մասը չի կարողանում ապահովել երեխայի նույնիսկ ամենահիմնական կարիքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2017 16:12 Asia/Tehran
  • Ամերիկացի երեխաների գրեթե կեսն աղքատության մեջ Է ապրում. գիտնականներ

ԱՄՆ-ում մանուկների եւ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մոտավորապես 40 տոկոսն ապրում Է ծայրահեղ աղքատ ընտանիքներում, որոնց մեծ մասը չի կարողանում ապահովել երեխայի նույնիսկ ամենահիմնական կարիքները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են Մանկական աղքատության ազգային կենտրոնի գիտնականները:

»Այն, որ այսօր Ամերիկայում մոտավորապես 300 հազարով ավելի շատ երեխաներ են ապրում աղքատության նշագծից ցած պայմաններում, քան Մեծ դեպրասիայի ժամանակներում, խիստ տագնապալի Է: Տագնապը, դեպրեսիան եւ մշտական սթրեսը, որոնք կապված են ֆինանսական դժվարությունների հետ, անջնջելի կնիք են թողնում երեխաների վրա եւ չափահաս տարիքում ազդում նրանց կարիերայի եւ աշխատավարձի վրա: Քաղաքական գործիչները պետք Է հասկանան, թե ծանր մանկությունն ինչ դեր Է խաղում երկրի ապագայում»,-հայտարարել Է Մանկական աղքատության ազգային կենտրոնի տնօրեն Հեզեր Քոբալը

Վերջին տարիներին ԱՄՆ-ի տարածքում չքավոր մարդկանց թիվը, չնայած տնտեսության ընդհանուր աճին, կայունորեն եւ բավականին արագ ավելանում Է, այդ թվում նաեւ գլոբալացման եւ դրա հետ կապված միջին ու բարձր որակավորման աշխատատեղերի կորստի պատճառով: Միացյալ Նահանգների կառավարության վերջին գնահատումների համաձայն, 2015 թվականին շուրջ 40 մլն ամերիկացիներ գտնվում Էին աղքատության նշագծից ցած պայմաններում, ինչը կազմում Է Ամերիկացի բնակչության ընդհանուր թվաքանակի 15 տոկոսը, եւ ամերիկացի աշխատավորների 40 տոկոսը շատ մոտ Է այդ նշագծին՝ վաստակելով տարեկան 30 հազար դոլարից պակաս

Ըստ գիտնականների հաշվարկների՝ երեխաների ավելի քան 40 տոկոսն ապրում Է ծայրահեղ աղքատ ընտանիքներում եւ պարզապես աղքատ ընտանիքներում, որոնք վաստակում են տարեկան 24 հազար դոլարից պակաս եւ 48 հազար դոլարից պակաս գումար: Դրանց թվում են շուրջ 5,2 մլն մանուկներ եւ մինչեւ երեք տարեկան շուրջ 25 մլն երեխա:

Ինչպես նշում են կենտրոնի մասնագետները, երեխաների շրջանում աղքատության մակարդակը վերջին տարիներին, չնայած երկրում տնտեսական իրավիճակի բարելավմանը, չի ընկել, այլ աճել Է 1 տոկոսով՝ հասնելով Մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր ռեկորդային ցուցանիշների:

Այս աղքատ երեխաների մեծ մասն ապրում Է աֆրոամերիկացիների, լատինամերիկացիների եւ մյուս Էթնիկ ու ռասայական փոքրամասնությունների ընտանիքներում. այս ծնողների երեխաների մոտավորապես 60 տոկոսն ապրում Է ծայրահեղ աղքատության մեջ: Եվրոպական ու ասիական ծագում ունեցող ընտանիքների երեխաների միայն 30 տոկոսն Է տառապում նման խնդիրներից:

Այս բոլոր բացասական երեւույթները, ինչպես կարծում են գիտնականները, կապված են գործազրկության հետ. յուրաքանչյուր երկրորդ ընտանիքը, որտեղ ծնողներից միայն մեկն Է աշխատել, գտնվում Էր աղքատության նշագծից ցած Է իջել: Համապատասխանաբար, զեկույցի հեղինակները հորդորում են ԱՄՆ-ի նախագահի նոր վարչակազմին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնել աղքատության պայմաններում ապրող երեխաների թվի աճի  խնդրին եւ միջոցներ ձեռնարկել, որոնք կկասեցնեն այդ միտումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am