ՀԳՀԾ-ի գործադրման կապակցությամբ վստահությունը ԵՄ-ի գերակայություններից է
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է, որ ՀԳՀԾ-ի գործադրման կապակցությամբ վստահությունը ԵՄ-ի գլխավոր գերակայությունն է:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին ամերիկացի մի խումբ պաշտոնատարների հետ հանդիպումից հետո ընդգծելով, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնալու միջուկային համաձայնության լիարժեք գործադրմանն, ասել է. «Միջուկային համաձայնությունը լիարժեք կերպով հարգվելու է»:
«Սա համատեղ համագործակցության լավ հիմք կարող է ծառայել»,-հավելել է Մուգերինին:
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է. «Չի կարելի ասել, թե միջուկային համաձայնության կապակցությամբ ԱՄՆ-ի նոր կառավարության դիրքորոշումներում որոշակի փոփոխություն է նկատվում, սակայն այս համաձայնության պահպանումը ԵՄ-ի գլխավոր գերակայությունն է, քանի որ այս միության դիտանկյունից միջուկային համաձայնությունն արդյունավետ է եղել»:
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ բրիտանական «Սանդեյ Թայմզ»-ի հետ զրույցում ասել է, որ գոհ չէ Իրանի հետ միջուկային համաձայնությունից և դա համարում է մինչ օրս կայացած ամենավատ համաձայնություններից մեկը: