ՀԳՀԾ-ի գործադրման կապակցությամբ վստահությունը ԵՄ-ի գերակայություններից է
https://parstoday.ir/hy/news/world-i53845-ՀԳՀԾ_ի_գործադրման_կապակցությամբ_վստահությունը_ԵՄ_ի_գերակայություններից_է
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է, որ ՀԳՀԾ-ի գործադրման կապակցությամբ վստահությունը ԵՄ-ի գլխավոր գերակայությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2017 04:08 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի գործադրման կապակցությամբ վստահությունը ԵՄ-ի գերակայություններից է

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է, որ ՀԳՀԾ-ի գործադրման կապակցությամբ վստահությունը ԵՄ-ի գլխավոր գերակայությունն է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին ամերիկացի մի խումբ պաշտոնատարների հետ հանդիպումից հետո ընդգծելով, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնալու միջուկային համաձայնության լիարժեք գործադրմանն, ասել է. «Միջուկային համաձայնությունը լիարժեք կերպով հարգվելու է»:

«Սա համատեղ համագործակցության լավ հիմք կարող է ծառայել»,-հավելել է Մուգերինին:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է. «Չի կարելի ասել, թե միջուկային համաձայնության կապակցությամբ ԱՄՆ-ի նոր կառավարության դիրքորոշումներում որոշակի փոփոխություն է նկատվում, սակայն այս համաձայնության պահպանումը ԵՄ-ի գլխավոր գերակայությունն է, քանի որ այս միության դիտանկյունից միջուկային համաձայնությունն արդյունավետ է եղել»:

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ բրիտանական «Սանդեյ Թայմզ»-ի հետ զրույցում ասել է, որ գոհ չէ Իրանի հետ միջուկային համաձայնությունից և դա համարում է մինչ օրս կայացած ամենավատ համաձայնություններից մեկը: