Հիջաբները կմտնեն բրիտանական Debenhams հանրախանութների հիմնական տեսականիի մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i53941-Հիջաբները_կմտնեն_բրիտանական_debenhams_հանրախանութների_հիմնական_տեսականիի_մեջ
Հիջաբները կդառնան բրիտանական Debenhams հանրախանութների տեսականիի հիմնական մասը. աա առաջին խոշոր առեւտրի ցանցն է, որը Մեծ Բրիտանիայում սկսում է մուսուլմանների ավանդական հագուստի վաճառքը, հայտում է Daily Mail-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2017 21:09 Asia/Tehran
  • Հիջաբները կմտնեն բրիտանական Debenhams հանրախանութների հիմնական տեսականիի մեջ

Հիջաբները կդառնան բրիտանական Debenhams հանրախանութների տեսականիի հիմնական մասը. աա առաջին խոշոր առեւտրի ցանցն է, որը Մեծ Բրիտանիայում սկսում է մուսուլմանների ավանդական հագուստի վաճառքը, հայտում է Daily Mail-ը:

Մուսուլմանների ավանդական հուգուստը կներկայացվի Լոնդոնի, Մանչեսթերի եւ Լեսթերի մի քանի խանութներում: Մասնավորապես Լոնդոնի Օքսֆորդ սթրիթի կենտրոնական խանութում «կանացի ժամանակակից եւ համեստ հագուստի» միջազգային արտադրող Aab ապրանքանիշի զգեստների, կոստյումների, թաշկինակների, հիջաբների հատուկ բաժին կա

Aab-ի ղեկավարությունը նշել է, որ մտադիր է ընդլայնել Debenhams-ի հետ համագործակցությունը եւ ավանդական հագուստի բաժիններ բացել Բրիտանիայի սահմաններից դուրս գտնվող հանրախանութներում՝ Դուբայում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Իրանում, Ինդոնեզիայում եւ Մալայզիայում:

News.am