Մոգերինի. Եվրոպան փորձում է պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնությունը
ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «ԵՄ-ն ջանք է գործադրում պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնությունը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին փետրվարի 10-ին Բրյուսելում գումարված Ատլանտյան խորհրդի նիստում ընդգծել է, որ ամերիկացի պաշտոնատարների հետ հանդիպումներում վստահացել է, որ Վաշինգտոնն էլ հավատարիմ է մնալու Իրանի հետ միջուկային համաձայնությանը:
Մոգերինին հավելել է, որ միջուկային համաձայնության հարցով ընդհանուր նոր եզրի է հանգել ԱՄՆ նոր կառավարության հետ:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն Վաշինգտոն կատարած ուղևորության ընթացքում հանդիպում ու զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, ազգային անվտանգության խորհրդական Մայքըլ Ֆելինի, և նախագահի խորհրդական Ջերդ Քուշների հետ:
Իրանի ու 5+1 խմբի միջուկային համաձայնությունը կայացավ 2015 թվականին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ միջուկային համաձայնությունը վատ համաձայնություն էր բնութագրել: