Լը Պեն. Ֆրանսիան պետք է հրաժարվի միասնական եվրոպական արժույթից
https://parstoday.ir/hy/news/world-i54037-Լը_Պեն._Ֆրանսիան_պետք_է_հրաժարվի_միասնական_եվրոպական_արժույթից
Ֆրանսիան պետք է հրաժարվի միասնական եվրոպական արժույթից, քանի որ եվրոն քաղաքական զենք է, որը երկիրը զրկում է ինքնիշխանությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2017 18:47 Asia/Tehran
  • Լը Պեն. Ֆրանսիան պետք է հրաժարվի միասնական եվրոպական արժույթից

Ֆրանսիան պետք է հրաժարվի միասնական եվրոպական արժույթից, քանի որ եվրոն քաղաքական զենք է, որը երկիրը զրկում է ինքնիշխանությունից:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Europe 1 ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:

«Խոշոր ընկերությունները միակն են, որ դեմ են հանդես գալիս եվրոգոտուց դուրս գալուն, քանի որ իրականում նրանք միակն են, որոնց ձեռնտու է միասնական արժույթը»,- նշել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում նա մտադիր է հրաժարվել եվրոյից եւ վերադառնալ ֆրանսիական ֆրանկին:

Լը Պենն ընդգծել է, որ միասնական արժույթը եվրոպական բյուրոկրատիայի կողմից օգտագործվում է Եվրամիության երկրների վրա մշտական ճնշումների համար:

News.am