Ֆրանսիայում փախստական կանայք ու երեխաները բռնաբարության ու խոշտանգման են ենթարկվում
https://parstoday.ir/hy/news/world-i54041-Ֆրանսիայում_փախստական_կանայք_ու_երեխաները_բռնաբարության_ու_խոշտանգման_են_ենթարկվում
Բրիտանական «Գարդիան» օրաթերթն անդրադարձել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող «Դոնքրեք»-ի գաղթակայանում փախստական կանանց ու երեխաների բռնաբարությանը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2017 04:10 Asia/Tehran
  • Ֆրանսիայում փախստական կանայք ու երեխաները բռնաբարության ու խոշտանգման են ենթարկվում

Բրիտանական «Գարդիան» օրաթերթն անդրադարձել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող «Դոնքրեք»-ի գաղթակայանում փախստական կանանց ու երեխաների բռնաբարությանը

Բրիտանական «Գարդիան» օրաթերթը կիրակի օրը հղում կատարելով կամավորների, փախստականների, փրկարարների ու անվտանգության պատասխանատուների վկայություններին հայտարարել է, որ «Դոնքրեք»-ի գաղթակայանում  բնակեցված են ավելի քան երկու հազար փախստականներ, այդ թվում շուրջ 100 ծնողազուրկ երեխաներ:

«Դոնքերք»-ի գաղթակայանում ակտիվ կամավորների համադրողը, որ չի ցանկացել բացահայտել իր ինքնությունն ասել է. «Ֆրանսիական ուժերը չեն պաշտպանում այդ գաղթակայանը, ինչը պատճառ է դարձել, որ գաղթակայանում տարածվի մարդու թրաֆիկինգով զբաղվողների տիրապետությունը»:

«Դոնքերք»-ի գաղթակայանում ակտիվ կամավորների համադրողի ընդգծմամբ փախստականների գաղթակայաններում երեխաների խոշտանգումը, ինչպես նաև կանանց հանդեպ բռնություններն ու նրանց բռնաբարությունը չափազանց սովորական երևույթ են դարձել: