ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Տարածաշրջանի ճգնաժամերի լուծումը քաղաքական չէ
https://parstoday.ir/hy/news/world-i54043-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղար._Տարածաշրջանի_ճգնաժամերի_լուծումը_քաղաքական_չէ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել.է, որ հակաիսլամական հայտարարությունները միայն ԻԼԻՊ-ի օգտին են և ջուր են լցնում ահաբեկչական այդ խմբի ջրաղացին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2017 04:10 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Տարածաշրջանի ճգնաժամերի լուծումը քաղաքական չէ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել.է, որ հակաիսլամական հայտարարությունները միայն ԻԼԻՊ-ի օգտին են և ջուր են լցնում ահաբեկչական այդ խմբի ջրաղացին:

«Սքայ Նյուզ»-ի հաղորդման համաձայն, Արաբիայի մայրաքաղաք Ռիադ այցելած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը կիրակի օրն այդ երկրի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով  տարածաշրջանային ճգնաժամերին, ասել է. «Սիրիայի, Լիբիայի, Իրաքի ու Եմենի ճգնաժամերի լուծումը միայն քաղաքական է»:

Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արաբիան միակողմանի կերպով ռազմական հովանավորություն չի ցուցաբերում սիրիական ընդդիմությանը և ԻԼԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի շրջանակում օժանդակություններ է տրամադրու:

«Արաբիան հույսով է, որ Եմենը կկարողանա հաղթահարել առաջացած աղետը»,-հայտարարել է նա:

Արաբիայի ԱԳ նախարարն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ այդ երկիրը երկու տարի է ինչ համակողմանի հարձակումներ է իրականացնում Եմենում:

Այս հարձակումների հետևանքով մինչ այսօր զոհվել կամ վիրավորվել են տասնյակ հազարավոր եմենցիներ և միլիոնավոր մարդիկ տարհանվել են: