Ռուսաստանում բողոքում են ընտանեկան բռնության վերաբերյալ նոր օրենքի դեմ ցույցեր
https://parstoday.ir/hy/news/world-i54116-Ռուսաստանում_բողոքում_են_ընտանեկան_բռնության_վերաբերյալ_նոր_օրենքի_դեմ_ցույցեր
Ռուս ակտիվիստները Մոսկվայում բողոքի ցույց են իրականացրել ընտանեկան բռնության վերաբերյալ նոր օրենքի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2017 04:12 Asia/Tehran
  • Ռուսաստանում բողոքում են  ընտանեկան բռնության վերաբերյալ նոր օրենքի դեմ ցույցեր

Ռուս ակտիվիստները Մոսկվայում բողոքի ցույց են իրականացրել ընտանեկան բռնության վերաբերյալ նոր օրենքի դեմ:

Ռուսաստանը վերջերս փոփոխություբբեր մտցրեց ընգանեկան բռնության մասին օրենքում, որի համաձայն՝ ընտանեկան բռնության համար քրեական պատիժ այպևս սահմանբած չէ::

 Ռուսաստանի կանանց իրավունքների ակտիվիստները բողոքել են օրենքի դեմ:

Նրանք ասում են, որ ռուս կանայք տանը բռնության զոհ են գնում և պահանջում են, որ օրենքը նրանց առավել պաշտպանություն ցուցաբերի, ոչ թե կրճատի պաշտպանությունը:

Այդ պատճառով մի խումբ ռուս կանայք ու կանանց իրավունքների պաշտպաններ հանրահավաք են կազմակերպել Մոսկվայի զբոսայգներից մեկում:

Ցուցարարները չնայած տեղացող  ձյունին և անվտանգության ու ոստիկանության ուժերի ներկայությանը, իրենց բողոքն են արտահայտել նոր օրենքի դեմ:

Ակտիվիստները ինտերնետում ստորագրահավաք են կազմակերպել, որին միացել են կանանց իրավունքների ակտիվիստներ ու պաշտպաններ:

Մինչ այժմ ավելի քան 250 հազար հոգի միացել է Ռուսաստանում կանանց իրավունքների պաշտպանության և տներում կանանց հանդեպ բռնությունների դեմ կազմակերպված ստորագրահավաքին: