Ռուսաստանում բողոքում են ընտանեկան բռնության վերաբերյալ նոր օրենքի դեմ ցույցեր
Ռուս ակտիվիստները Մոսկվայում բողոքի ցույց են իրականացրել ընտանեկան բռնության վերաբերյալ նոր օրենքի դեմ:
Ռուսաստանը վերջերս փոփոխություբբեր մտցրեց ընգանեկան բռնության մասին օրենքում, որի համաձայն՝ ընտանեկան բռնության համար քրեական պատիժ այպևս սահմանբած չէ::
Ռուսաստանի կանանց իրավունքների ակտիվիստները բողոքել են օրենքի դեմ:
Նրանք ասում են, որ ռուս կանայք տանը բռնության զոհ են գնում և պահանջում են, որ օրենքը նրանց առավել պաշտպանություն ցուցաբերի, ոչ թե կրճատի պաշտպանությունը:
Այդ պատճառով մի խումբ ռուս կանայք ու կանանց իրավունքների պաշտպաններ հանրահավաք են կազմակերպել Մոսկվայի զբոսայգներից մեկում:
Ցուցարարները չնայած տեղացող ձյունին և անվտանգության ու ոստիկանության ուժերի ներկայությանը, իրենց բողոքն են արտահայտել նոր օրենքի դեմ:
Ակտիվիստները ինտերնետում ստորագրահավաք են կազմակերպել, որին միացել են կանանց իրավունքների ակտիվիստներ ու պաշտպաններ:
Մինչ այժմ ավելի քան 250 հազար հոգի միացել է Ռուսաստանում կանանց իրավունքների պաշտպանության և տներում կանանց հանդեպ բռնությունների դեմ կազմակերպված ստորագրահավաքին: