Փարիզն ու Բեռլինը սարսափում են ԵՄ-ի փլուզման վտանգից
https://parstoday.ir/hy/news/world-i54117-Փարիզն_ու_Բեռլինը_սարսափում_են_ԵՄ_ի_փլուզման_վտանգից
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ի փլուզման վտանգին դիմագրավելու համար անհրաժեշտ է Ֆրանսիայի ու Գերմանիայի առավել միասնականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2017 04:12 Asia/Tehran
  • Փարիզն ու Բեռլինը սարսափում են ԵՄ-ի փլուզման վտանգից

Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ի փլուզման վտանգին դիմագրավելու համար անհրաժեշտ է Ֆրանսիայի ու Գերմանիայի առավել միասնականությունը:

Ֆրանսիական «Լոփոան» շաբաթաթերթի ինտերնետային կայքի հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի վարչապետ  երկուշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Բեռլինում կայացած  մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ Բեռնաի Կազնյովը հայտարարել է, որ ԵՄ-ի փլուզման վտանգին դիմագրավելու համար անհրաժեշտ է Գերմանիայի ու Ֆրանսիայի համագործակցությունը:

«Փարիզի ու Բեռլինի միասնականությունն առավել քան երբևէ անհրաժեշտ է, քանի որ ոմանք կարողացել են պառակտման տրամադրություն առաջացնել ԵՄ-ում: Ներկայումս  մենք համաշխարհային մեծ մարտահրավերի ենք դիմագրավում»,-հայտարարել է Կազնյովը:

Ֆրանսիայի վարչապետը փախստականների ճգնաժամը, ահաբեկչության երևույթի արդյունքում անվտանգության փխրուն պայմաններն ու բնապահպանական հարցերը Եվրոպայի դիմագրաված լուրջ խնդիրներն է համարել:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս ասուլիսի ժամանակ հիշեցրել է, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի համագործակցությունների և հատկապես տնտեսական համատեղ կողմնորոշման ամրապնդումը հզոր Եվրոպա ստեղծվելու համար հող է նախապատրաստելու: