Փարիզն ու Բեռլինը սարսափում են ԵՄ-ի փլուզման վտանգից
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ի փլուզման վտանգին դիմագրավելու համար անհրաժեշտ է Ֆրանսիայի ու Գերմանիայի առավել միասնականությունը:
Ֆրանսիական «Լոփոան» շաբաթաթերթի ինտերնետային կայքի հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի վարչապետ երկուշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Բեռլինում կայացած մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ Բեռնաի Կազնյովը հայտարարել է, որ ԵՄ-ի փլուզման վտանգին դիմագրավելու համար անհրաժեշտ է Գերմանիայի ու Ֆրանսիայի համագործակցությունը:
«Փարիզի ու Բեռլինի միասնականությունն առավել քան երբևէ անհրաժեշտ է, քանի որ ոմանք կարողացել են պառակտման տրամադրություն առաջացնել ԵՄ-ում: Ներկայումս մենք համաշխարհային մեծ մարտահրավերի ենք դիմագրավում»,-հայտարարել է Կազնյովը:
Ֆրանսիայի վարչապետը փախստականների ճգնաժամը, ահաբեկչության երևույթի արդյունքում անվտանգության փխրուն պայմաններն ու բնապահպանական հարցերը Եվրոպայի դիմագրաված լուրջ խնդիրներն է համարել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս ասուլիսի ժամանակ հիշեցրել է, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի համագործակցությունների և հատկապես տնտեսական համատեղ կողմնորոշման ամրապնդումը հզոր Եվրոպա ստեղծվելու համար հող է նախապատրաստելու: