Իրանի պատվիրակությունը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք
Սիրիայի խաղաղության բանակցություններին մասնակցելու նպատակով երեքշաբթի օրը իրանական պատվիրակությունը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: Իրանական պատվիրակությանը գլխավորում է ԻԻՀ արտգործնախարարության արաբաաֆրիկայան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին:
Ալմաթիի օդանավակայանում լրագրողներին տված ճեպազրույցում Հոսեյն Ջաբերի Անսարին ասել է.-«Սիրիայի խաղաղության հարցով Աստանա-2 բանակցությունները կայացել են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ»:
«Սիրիայում կայուն հրադադար հաստատելը, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ վերահսկիչ հանձնաժողովի գործունեության քննարկումը կկազմեն Աստանայի բանակցությունների առանցքը».-հավելել է նա:
Սիրիայի խաղաղության հարցով Աստանա-2 բանակցությունները կկայանան փետրվարի 15-16-ին Ղազախստանի մայրաքաղաքում: Բանակցություններին կմասնակցեն Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների տեղակալները:
Նշելի է, որ առաջին նիստը տեղի ունեցավ հունվարի 23-24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: