Բունդեսթագի նախագահը Էրդողանին քննադատող հայտարարություններ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i54176-Բունդեսթագի_նախագահը_Էրդողանին_քննադատող_հայտարարություններ_է_արել
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում սահմանադրական հանրաքվեի անցկացմամբ նպատակ ունի ավելացնել իր իշխանությունը երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2017 13:51 Asia/Tehran
  • Բունդեսթագի նախագահը Էրդողանին քննադատող հայտարարություններ է արել

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում սահմանադրական հանրաքվեի անցկացմամբ նպատակ ունի ավելացնել իր իշխանությունը երկրում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

«Վերջին շրջանում Թուրքիայում մեկը մյուսի հետևից երկու հեղաշրջում է տեղի ունեցել: Առաջինը ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության դեմ ռազմական հեղաշրջումն էր, իսկ դրանից հետո՝ ընտրված կառավարության կողմից երկրի սահմանադրության դեմ արված հեղաշրջումը»,- հայտարարել է Լամերթը` նշելով, որ նախատեսվող փոփոխություններով Էրդողանը նպատակ ունի անցնել նախագահական կառավարման համակարգի, որով իր լիազորություններն ու իշխանությունը կավելանան:

Բունդեսթագի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների կյանքի կոչումը կարտացոլվի նաև Արևմտյան երկրներում: Լամերթի կարծիքով` սահմանադրական փոփոխությունները կենթադրեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի սառեցում:

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների առաջարկը հաստատել է մեջլիսը, այնուհետև ստորագրել նախագահ Էրդողանը, ինչից հետո դրվել հանրաքվեի, որը տեղի կունենա ապրիլի 16-ին: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:

Մեջլիսի և նախագահի ընտրությունները կանցկացվեն 5 տարին մեկ՝ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետև կկարողանա լինել կուսակցական

Armenpress.am