Թուրքիան ցանկանում է քաղաքական ու ռազմական ներկայություն ունենալ Պարսից ծոցի եզերքում
https://parstoday.ir/hy/news/world-i54244-Թուրքիան_ցանկանում_է_քաղաքական_ու_ռազմական_ներկայություն_ունենալ_Պարսից_ծոցի_եզերքում
Թուրքիայի նախագահը Պարսից ծոցի երեք երկրներ կատարած ուղևորության վերջին փուլում բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով՝ Կատարի պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով ժամանել է Դոհա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2017 08:35 Asia/Tehran
  • Թուրքիան ցանկանում է քաղաքական ու ռազմական ներկայություն ունենալ Պարսից ծոցի եզերքում

Թուրքիայի նախագահը Պարսից ծոցի երեք երկրներ կատարած ուղևորության վերջին փուլում բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով՝ Կատարի պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով ժամանել է Դոհա:

Դոհա կատարած ուղևորության ընթացքում Էրդողանին ընկերակցում են Թուրքիայի բանակի շտաբի պետ գեներալ Խոլուսի Աքարը, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ինչպես նաև էներգետիկայի, էկոնոմիկայի ու պաշտպանության նախարարները և Թուրքիայի տեղեկատվական կազմակերպության պետը:

Երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումների շուրջ խորհրդակցությունը և ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը Թուրքիայի նախագահի այցի նպատակներից են հայտարարվել:

Ռազմական հարաբերությունների ընդլայնումը և հատկապես Կատարում Թուրքիայի ռազմաբազայի ընդլայնումն այս ուղևորության նպատակներից են համարվում: Այդ ռազմաբազայում են տեղակայված Թուրքիայի ցամաքային ուժի 3000 զորայիններ:

Պարսից ծոցի եզերքին գտնվող մի երկրում Թուրքիայի ռազմական ներկայությունը գեոպոլետիկական տեսակետից վկայում է տարածաշրջանի ռազմական զարգացումների հանդեպ Թուրքիայի կողմնորոշման փոփոխության մասին: