Թրամփ. Մեծ ցանկություն ունեմ, որ ԱՄՆ-ի դեսպանությունը տեղափոխվի Երուսաղեմ
https://parstoday.ir/hy/news/world-i54320-Թրամփ._Մեծ_ցանկություն_ունեմ_որ_ԱՄՆ_ի_դեսպանությունը_տեղափոխվի_Երուսաղեմ
ԱՄՆ սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սպիտակ Տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի ԱՄՆ-ի դեսպանությունը տեղափոխվի զավթված Երուսաղեմ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2017 02:58 Asia/Tehran
  • Թրամփ. Մեծ ցանկություն ունեմ, որ ԱՄՆ-ի դեսպանությունը տեղափոխվի Երուսաղեմ

ԱՄՆ սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սպիտակ Տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի ԱՄՆ-ի դեսպանությունը տեղափոխվի զավթված Երուսաղեմ :

«Press TV»-ի հաղորդման համաձայն` Դոնալդ Թրամփն այդ մամուլի ասուլիսի ժամանակ  ՀԳՀԾ-ի  կապակցությամբ ասել է. «Իրանի հետ միջուկային համաձայնությունը մինչ օրս իմ տեսած ամենավատ համաձայնություններից մեկն է»:

ԱՄՆ նախագահը  նշել է, որ իր կառավարությունը շրջափակումներ է գործադրել Իրանի դեմ և շարունակելու է այդ քաղաքականությունը: Նա հայտարարել է, որ այդ շրջափակումները նպատակ ունեն վստահություն ստեղծել այն մասին, որ Իրանը միջուկային զենք չի արտադրի:

Մամուլի ասուլիսի ժամանակ Սիոնիստական ռեժիմի վարչապետը շնորհակալություն հայտնելով Իսրայելի հանդեպ ԱՄՆ-ի անսակարկ հովանավորության համար, հայտարարել է, որ այդ մանկասպան ռեժիմը որոշ երկրների թշնամական ու անարդար մոտեցումների զոհն է համարվում:

Նեթանյահուն   նշել է, որ  Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագիրը սպառնալիք է համարվում Իսրայելի անվտանգության համար: