Եվրոպան զգուշացրել է ԱՄՆ կառավարության վարած քաղաքականությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i54364-Եվրոպան_զգուշացրել_է_ԱՄՆ_կառավարության_վարած_քաղաքականությունների_կապակցությամբ
Տնտեսական և ֆինանսական հարցերի եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիչը մտահոգություն է հայտնել առևտրի ոլորտներում ԱՄՆ նոր կառավարության հովանավորչական քաղաքականությունների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2017 13:50 Asia/Tehran
  • Եվրոպան զգուշացրել է ԱՄՆ կառավարության վարած քաղաքականությունների կապակցությամբ

Տնտեսական և ֆինանսական հարցերի եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիչը մտահոգություն է հայտնել առևտրի ոլորտներում ԱՄՆ նոր կառավարության հովանավորչական քաղաքականությունների կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է APTN գործակալությունը, Պիեռ Մոսկովիչը հայտարարել է, որ ԱՄՆ նոր նախագահի իշխանության գալուց հետո, անցած կես դարվա ձեռքբերումներն  այս աստիճան վտանգի տակ չեն եղել:

«ԱՄՆ նախագահի նպատակն է աշխարհում այդ երկիրը կանգնեցնել առաջին տեղում, ինչը սպառնում է Եվրամիության խաղաղությանն ու անվտանգությանը», հստակեցրել է տնտեսական և ֆինանսական հարցերի եվրահանձնակատարը:

Պիեռ Մոսկովիչն հավելել է.«Դեռ տեղյակ չեմ Դոնալդ Թրամփի հետագա քաղաքականության մանրամասներից, բայց գիտեմ ,որ նա առավել քան երբևէ ազգայնամոլական միտումներ ունի»: