Եվրոպան զգուշացրել է ԱՄՆ կառավարության վարած քաղաքականությունների կապակցությամբ
Տնտեսական և ֆինանսական հարցերի եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիչը մտահոգություն է հայտնել առևտրի ոլորտներում ԱՄՆ նոր կառավարության հովանավորչական քաղաքականությունների կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է APTN գործակալությունը, Պիեռ Մոսկովիչը հայտարարել է, որ ԱՄՆ նոր նախագահի իշխանության գալուց հետո, անցած կես դարվա ձեռքբերումներն այս աստիճան վտանգի տակ չեն եղել:
«ԱՄՆ նախագահի նպատակն է աշխարհում այդ երկիրը կանգնեցնել առաջին տեղում, ինչը սպառնում է Եվրամիության խաղաղությանն ու անվտանգությանը», հստակեցրել է տնտեսական և ֆինանսական հարցերի եվրահանձնակատարը:
Պիեռ Մոսկովիչն հավելել է.«Դեռ տեղյակ չեմ Դոնալդ Թրամփի հետագա քաղաքականության մանրամասներից, բայց գիտեմ ,որ նա առավել քան երբևէ ազգայնամոլական միտումներ ունի»: