ԿՀՎ-ի հետախույզները լրտեսում են Ֆրանսիայի նախագահի թեկնածուներին
«WikiLeaks» կայքը քողազերծել է Ֆրանսիայի ընտրություններում ԱՄՆ-ի լրտեսությունը:
Ըստ «Russia Today» հեռուստաընկերության կատարած հաղորդման, «WikiLeaks» կայքը վերջերս փաստեր է հրապարակել, որոնք ապացուցում են, որ 2012 թվականին ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը լրտեսել է այդ երկրի քաղաքական գործիչներին:
«WikiLeaks»-ի տարածած տեղեկությունների համաձայն, ԿՀՎ-ն վստահ չի եղել , որ Ֆրանսիայի ժամանակի նախագահ Նիկոլա Սարկոզին վերընտրվելու է և իր լրտեսներին հանձնարարել է տեղեկություններ հավաքել մյուս թեկնածուների մասին Սարկոզիի քայլերի, նաև իր խորհրդականների հետ կապերի մասին:
ԱՄՆ-ի CIA կազմակերպությունն իր լրտեսներից պահանջել է ինֆորմացիա քաղել նախագահի թեկնածուների ընտրական ծախսերի ապահովման մասին:
Ավելի վաղ «WikiLeaks» կայքը բացահայտել էր, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը մի քանի տասնամյակներ լրտեսել է Գերմանիայի երեք կանցլերներին և նրանց գրասենյակների պաշտոնյաներին: