ԵՄ-ն ու ԱԷՄԳ-ն կրկին պաշտպանել են ՀԳՀԾ-ն
ԵՄ-ն ու ԱԷՄԳ-ն ուրբաթ գիշեր համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով կրկին պաշտպանեցին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (ՀԳՀԾ):
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում գումարված ԵՄ-ի ու ԱԷՄԳ-ի բարձրաստիճան պաշտոնատարների 5-րդ նիստի ավարտին հրապարակված հաղորդագրության մեջ ասված է. «ԵՄ գերագույն ներկայացուցիչը, որպես ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի հարցերի համադրող, համաձայնության գործադրումը շարունակվելու ուղղությամբ սերտ կապ կպահպանի գործակալության հետ»:
Այս հաղորդագրությանը կից ԵՄ-ն ներկայացրել է միջուկային համաձայնության երրորդ հավելվածի գործադրման ու հատկապես միջուկային անվտանգության ու հետազոտության ոլորտում Իրանի հետ համատեղ համագործակցության զեկույցը:
Իրանի միջուկային համաձայնության հանդեպ համաշխարհային հովանավորությունն իրականացվում է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի ստանձնած բոլոր պարտավորությունների գործադրվելը ԱԷՄԳ-ի, ՄԱԿ-ի ու ԱԽ-ի կողմից հաստատվելու շրջագծում:
ԱՄՆ սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփը շարունակ հակառակելով ՀԳՀԾ-ի մյուս կողմերի դիրքորոշմանն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն իր հանդիպած ամենավատ համաձայնությունն է: