Զարիֆի հանդիպումները Մյունխենում
https://parstoday.ir/hy/news/world-i54468-Զարիֆի_հանդիպումները_Մյունխենում
ԻԻՀ ԱԳ նախարարն ուրբաթ օրը Մյունխենում գումարված անվտանգության համաժողովին առընթեր առանձին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Ժան Մարք Այրոի և Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 04:16 Asia/Tehran
  • Զարիֆի հանդիպումները Մյունխենում

ԻԻՀ ԱԳ նախարարն ուրբաթ օրը Մյունխենում գումարված անվտանգության համաժողովին առընթեր առանձին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Ժան Մարք Այրոի և Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ օրը հանդիպում ու զրույց է ունեցել նաև ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիի, Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավար Մասըուդ Բարեզանիի, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի և ՄԱԿ-ի «Երեցներ» (Elders) կոչվող պատվիրակության հետ:

Մյունխենի անվտանգության համաժողովն ուրբաթ օրը պաշտոնապես սկսեց իր աշխատանքը: Համաժողովի գլխավոր մասնակիցներից է համարվում Իրանի ԱԳ նախարարը:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում գումարվող նիստերում քննարկվելու են միջազգային կարևոր հարցեր, այդ թվում` ՆԱՏՕ-ի ապագա ճակատագիրը, համաշխարհային կարգը, մարդկային անվտանգությունը, ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, տարածաշրջանային հարցեր, ներառյալ` հարավ-արևելյան Ասիայի, Կորեայի թերակղզու և արաբական աշխարհի հարցերն ու նաև Սիրիայի ու Ուկրաինայի ճգնաժամերը: