Գիտնականները մարդկանց կոչ են արել իրենց ուղեղը նվիրաբերել գիտությանը
Գիտնականները մարդկանց խորհուրդ են տվել մահից հետո իրենց ուղեղը նվիրաբերել գիտությանը, հայտնում է BBC–ն։
Նրանց խոսքով իրենք բավականաչափ նյութ չունեն դեպրեսիայով ու հետտրավմատիկ խանգարումներով տառապող մարդկանց ուղեղի առանձնահատկություններն ուսումնասիրելու համար։
Ուղեղի նմուշների պակասից հետազոտություններում մեծ է սխալների հավանականությունը, ասում են նրանք։ Իսկ այդ հետազոտությունները տեսական բազա են ծառայում նեվրոլոգիական ու հեգական հիվանդությունների բուժման համար նոր դեղամիջոցներ ստեղծելու համար։ Բացի դրանից վերջերս հայտնաբերվել է կապ ուղեղի ձեւի ու որոշակի հիվանդության միջեւ ու պահանջվում է այս ոլորտում լրացուցիչ հետազոտություն անել։
Հիմա ամենամեծ պահուստներից մեկում կա ուղեղի ավելի քան 3000 նմուշ, որոնց մեծ մասը հոգեկան ու նյարդային խանգարումներով տառապած մարդկանց է պատկանել։ Հետազոտողները խնդրում են այդ ուղեղները իրենց տրամադրել Պարկինսոնի ու Ալցհեյմերի հիվանդություններից դեղամիջոց մշակելու համար։ Սակայն համաշխարհային գիտական համայնքի համար այդ քանակը բավարար չէ։
News.am