Էդվարդ Նալբանդյանին են ներկայացրել սիրիական ճգնաժամի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները
https://parstoday.ir/hy/news/world-i54520-Էդվարդ_Նալբանդյանին_են_ներկայացրել_սիրիական_ճգնաժամի_շուրջ_բանակցային_գործընթացի_վերջին_զարգացումները
Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 13:56 Asia/Tehran
  • Էդվարդ Նալբանդյանին են ներկայացրել սիրիական ճգնաժամի շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Զրուցակիցներն անդրադարձան սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին: ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը հանգամանալից ներկայացրեց բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները:

Ստեֆան դե Միստուրան գոհունակություն հայտնեց առ այն, որ Հայաստանը, իր հնարավորության սահմաններում, շարունակական մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիայի ժողովրդին և ճգնաժամից տուժած մեծ թվով փախստականներ է ընդունում:

http://armedia.am/