Ադրբեջանի նախագահը հանդիպում է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ
Փետրվար 18, 2017 16:07 Asia/Tehran
Փետրվարի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում հանդիպում է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, հանդիպմանը քննարկվել են Իսրայելի և Ադրբեջանի մեջ հարաբերությունների տարբեր ասպեկտները, վերհիշել են Ա. Լիբերմանի` որպես Իսրայելի արտաքին գործերի նախարարի, 2016 թ-ին երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի` Ադրբեջան այցերը: Բացի այդ, Իլհամ Ալիևը և Ավիգդոր Լիբերմանը գոհունակություն են հայտնել ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների առնչությամբ, քննարկվել են այդ ոլորտում կապերի հետագա զարգացմանն առնչվող հացեր:
Ankakh.com
Պիտակ