Ներգաղթյալներին հովանավորելու ցույցեր Լոս-Անջելեսում
Փետրվար 19, 2017 15:45 Asia/Tehran
Հազարավոր ամերիկացիներ, Լոս-Անջելեսի փողոցներում ցույցեր անցկացնելով, պահանջել են անհապաղ դադարեցնել միգրացիայի մասին նոր կառավարության հրամանը:
«Լոս Անջելես թայմս» օրաթերթի ինտերնետային կայքի հաղորդման համաձայն՝ անցած օրը հազարավոր ամերիկացիներ երթի մասնակցելով բողոքել են նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանի դեմ:
Շաբաթ օրը Լոս Անջելեսի քաղաքապետի խոսնակ Ջորջ Քեյ Վորքը հայտարարել է, որ Լոս Անջելեսն ազատության, արդարության, սիրո և հավասարության քաղաք է:
Լոս Անջելեսում երթը սկսվել է Փրեշինգ հյուրանոցից և ավարտվել է քաղաքապետարանի շենքի դիմաց: Երթի ընթացքում ելույթ են ունեցել ավելի քան 30 մարդ, որոնց մեծ մասն ապօրինի ներգաղթյալներ էին:
Պիտակ