Երկրաբանները Երկրի նոր մայրցամաք են հայտնագործել
https://parstoday.ir/hy/news/world-i54746-Երկրաբանները_Երկրի_նոր_մայրցամաք_են_հայտնագործել
Խաղաղ օվկիանոսի ջրերի տակ՝ դրա հարավ - արեւմտյան մասում Է գտնվում Զելանդիան՝ Երկրի ութերորդ մայրցամաքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2017 19:59 Asia/Tehran
  • Երկրաբանները Երկրի նոր մայրցամաք են հայտնագործել

Խաղաղ օվկիանոսի ջրերի տակ՝ դրա հարավ - արեւմտյան մասում Է գտնվում Զելանդիան՝ Երկրի ութերորդ մայրցամաքը:

Այս եզրակացությանն են հանգել Նոր Զելանդիայի, Ավստրալիայի եւ Նոր Կալեդոնիայի երկրաբանները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Nature News հրատարակությանը:

Նոր մայրցամաքի տարածությունն զբաղեցնում Է շուրջ հինգ միլիոն քառակուսի կիլոմետր: Դրա մեծ մասը՝ մոտավորապես 94 տոկոսը, գտնվում Է ջրի տակ, վերերկրյա տարրերի թվում են Նոր Կալեդոնիա կղզիները եւ Նոր Զելանդիայի Հյուսիսային  եւ Հարավային կղզիները:

Զելանդիան, գիտնականների գնահատումներով՝ սկսել Է  հնադարյան Գոնդվանա գերմայրցամաքից անջատվել շուրջ 100 միլիոն տարի առաջ: Դա հանգեցրել Է երկրակեղեւի ձեւախախտման, ինչի հետեւանքով մայրցամաքի մեծ մասը հայտնվել Է ջրի տակ:

Հեղինակներն առաջարկում են աշխարհագրական (անգլալեզու երկրներում ընդունված տերմինաբանության համաձայն) մայրցամաքների թիվը յոթից (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա, Անտարկտիդա, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա) ավելացնել մինչեւ ութ՝ դրանում ներառելով Զելանդիան:

Armenpress.am