Թրամփի դեմ ցույցեր ԱՄՆ-ում և Բրիտանիայում
«ԱՄՆ-ի նախագահի օրը» հազարավոր ամերիկացիներ այդ երկրի տարբեր քաղաքներում ցույց են անցկացրել Թրամփի քաղաքականությունների դեմ:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` երկուշաբթի օրը, Նյու-Յորքի 10 հազար բնակիչներ, կարգախոսներ վանկարկելով դժգոհություն են հայտնել Թրամփի քայլերի կապակցությամբ:
Չիկագոյում բողոքարարները համախբվել են Թրամփի աշտարակի դիմաց և բողոքել են միգրանտների մուտքն ԱՄՆ արգելող սխալ քաղաքականության դեմ:
Վաշինգտոնում և Փորթլենդում նույնպես ցույցեր են անցկացվել:
Վերջին սոցհարցումների համաձայն` ամերիկացիների շուրջ 60 տոկոսը չի ընդունում այդ երկրի նախագահի գործելակերպը:
«Եվրոնյուզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` երկուշաբթի երեկոյան, Լոնդոնի հազարավոր բնակիչներ համախմբվելով խորհրդարանի շենքի դիմաց, բողոքել ԱՄՆ-ի նախագահի Բրիտանիա այցելության դեմ:
Ցույցը կայացել է այն ժամանակ, երբ խորհրդարանի պատգամավորները քննարկում էին Էլիզաբեթ թագուհու հետ Թրամփի հավանական հանդիպումը:
Ցուցարարները Թրամփի դեմ կարգախոսներ էին վանկարկում: