Թրամփի դեմ ցույցեր ԱՄՆ-ում և Բրիտանիայում
https://parstoday.ir/hy/news/world-i54774-Թրամփի_դեմ_ցույցեր_ԱՄՆ_ում_և_Բրիտանիայում
«ԱՄՆ-ի նախագահի օրը» հազարավոր ամերիկացիներ այդ երկրի տարբեր քաղաքներում ցույց են անցկացրել Թրամփի քաղաքականությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2017 07:35 Asia/Tehran
  • Թրամփի դեմ ցույցեր ԱՄՆ-ում և Բրիտանիայում

«ԱՄՆ-ի նախագահի օրը» հազարավոր ամերիկացիներ այդ երկրի տարբեր քաղաքներում ցույց են անցկացրել Թրամփի քաղաքականությունների դեմ:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն` երկուշաբթի օրը, Նյու-Յորքի 10 հազար բնակիչներ, կարգախոսներ վանկարկելով դժգոհություն են հայտնել Թրամփի քայլերի կապակցությամբ:

Չիկագոյում բողոքարարները համախբվել են Թրամփի աշտարակի դիմաց և բողոքել են միգրանտների մուտքն ԱՄՆ արգելող սխալ քաղաքականության դեմ:

Վաշինգտոնում և Փորթլենդում նույնպես ցույցեր են անցկացվել:

Վերջին սոցհարցումների համաձայն` ամերիկացիների շուրջ 60 տոկոսը չի ընդունում այդ երկրի նախագահի գործելակերպը:

«Եվրոնյուզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` երկուշաբթի երեկոյան, Լոնդոնի հազարավոր բնակիչներ համախմբվելով խորհրդարանի շենքի դիմաց, բողոքել ԱՄՆ-ի նախագահի Բրիտանիա այցելության դեմ:

Ցույցը կայացել է այն ժամանակ, երբ խորհրդարանի պատգամավորները քննարկում էին Էլիզաբեթ թագուհու հետ Թրամփի հավանական հանդիպումը:

Ցուցարարները Թրամփի դեմ կարգախոսներ էին վանկարկում: