Թուրքիայի նախագահի և վարչապետի դեմ դատական հայց է ներկայացվել
Փետրվար 22, 2017 10:52 Asia/Tehran
Թուրքիայի Աշխատավորական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի, ինչպես նաև «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի դեմ, հաղորդում է թուրքական Demokrathaber-ը:
Կուսակցությունը նրանց մեղադրել է «ժողովրդի ներսում անհանգստություն, վախ և խուճապ առաջացնելու նպատակով սպառնալու», «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու կամ նվաստացնելու» մեջ:
Որպես մեղադրանքների ապացույց է բերվել այն փաստը, որ Էրդողանը, Յըլդըրըմն ու Բահչելին հայտարարում են, թե սահմանադրական հանրաքվեում «ոչ» քվեարկողները կորակվեն որպես «ահաբեկիչներ», «հայրենիքի դավաճաններ», «անջատողականներ», «հեղաշրջման կողմնակիցներ»:
1in.am
Պիտակ