ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն քննարկել են դեղամիջոցների որակի ստանդարտացման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i54964-ԵԱՏՄ_ն_և_ԵՄ_ն_քննարկել_են_դեղամիջոցների_որակի_ստանդարտացման_հարցը
Եվրասիական տնտեսական միությունում դեղերի որակի ապահովման միասնական պահանջների ներդրումն անհրաժեշտություն է որակյալ դեղերի արտադրության առումով, ինչի արդյունքում միության անդամ երկրների քաղաքացիները ապահովված կլինեն անվտանգ և որակյալ դեղերով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2017 19:13 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն քննարկել են դեղամիջոցների որակի ստանդարտացման հարցը

Եվրասիական տնտեսական միությունում դեղերի որակի ապահովման միասնական պահանջների ներդրումն անհրաժեշտություն է որակյալ դեղերի արտադրության առումով, ինչի արդյունքում միության անդամ երկրների քաղաքացիները ապահովված կլինեն անվտանգ և որակյալ դեղերով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը, այս մասին Ստրասբուրգում դեղամիջոցների  որակի և առողջապահության հարցերով Եվրոպական դիրեկտորատի տնօրեն Սյուզան Քայտելի հետ հանդիպմանն ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վալերի Կորեշկովը:

«Մենք դեղերի որակի միասնական պահանջ սահմանելու հարցում առաջին հերթին հենվում ենք եվրոպական լավագույն փորձի վրա: Այստեղ ցանկացած դեղամիջոցի համար հստակեցնում են օպտիմալ պահանջները, որոնք երաշխավորում են դրանց բարձր որակը»,- ասել է Կորեշկովը:

Կողմերը համակարծիք են այն հարցում, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում դեղերի որակի միասնական պահանջների սահմանումը նոր իմպուլս կհաղորդի այդ ոլորտում միջազգային առևտրային հարաբերություններին: 

armenpress.am