«Միջազգային համաներում» կազմակերպությունը քննադատել է Բրիտանիային
«Միջազգային համաներում» կազմակերպությունը (Amnesty International) Բրիտանիային մեղադրել է այդ երկրում և միջազգային մակարդակում Մարդու իրավունքները ոտնահարելու մեջ:
«Միջազգային համաներում» կազմակերպության ամենամյա զեկույցում նշված կետերն են՝ մարդու Իրավունքների օրենքը չեղյալ հայտարարելու մասին ընդունված որոշումը, էմիգրանտների բնակեցման նախագծին չմասնակցելը և Բրիտանիայի հետախուզական գործակալությունների լիազորությունների ավելացումը :
«Միջազգային համաներում» կազմակերպությունը նույնպես քննադատել է առևտրական պայմանագրեր կնքելու նպատակով Բրիտանիայի արտգործնախարարության կողմից Մարդու իրավունքների անտեսումն այլ երկրներում:
«Միջազգային համաներում» կազմակերպության Բրիտանիայի հարցերով բաժնի ղեկավար Քեյթ Ալենն այդ կապակցությամբ ասել է.-«Մարդու իրավունքների նկատմամբ Բրիտանիայի կառավարության անտարբերությունը նվեր է աշխարհի բռնապետներին և զգալիորեն հարցականի տակ է դրել Լոնդոնի վարկն ու հեղինակությունն՝ այլ երկրներին Մարդու իրավունքները հարգելու հարցում հորդորելու առումով»:
Ալենի խոսքերով՝ Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հանդեպ Բրիտանիայի կառավարության գործունեությունը ցույց է տալիս Մարդու իրավունքների պահպանման նկատմամբ այդ երկրի ցուցաբերած անտարբերությունը: