Amnesty International կազմակերպությունը կարևորում է միջազային դատարաններում Սաուդյան Արաբիային դատելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i54984-amnesty_international_կազմակերպությունը_կարևորում_է_միջազային_դատարաններում_Սաուդյան_Արաբիային_դատելու_անհրաժեշտությունը
Amnesty International կազմակերպությունը հայտարարել է.«Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները պիտի դատվեն միջազգային ատյաններում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2017 07:56 Asia/Tehran
  • Amnesty International կազմակերպությունը կարևորում է միջազային դատարաններում Սաուդյան Արաբիային դատելու անհրաժեշտությունը

Amnesty International կազմակերպությունը հայտարարել է.«Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները պիտի դատվեն միջազգային ատյաններում»:

Amnesty International կազմակերպությունը իր տարեկան զեկույցում  Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում իրականացված գործողությունները ծավալուն բնութագրելով հայտարարել է.«Սաուդցիների կողմից Եմենի ռմբակոծումը մարդու իրավունքների բացահայտ խախատում է և սաուդացի պաշտոնյաները պիտի դատվեն միջազգային քրեական ատյաններում»:

Կազմակերպության տարեկան զեկույցի մեջ ասված է.«Արևմտյան պետությունները, ելնելով իրենց ռազմավարական և այլ բնույթի շահերից, լռում են Եմենում Սուդյան Արաբիայի կողմից իրականացվող հանցագործությունների նկատմամբ և նրան բարեկամ երկիր են անվանում»:

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ողբալի վիճակին, Amnesty International կազմակերպությունը հայտարարել է.«Ալե սաուդի ռեժիմի կողմից այդ երկրի քաղաքացիների իրավունքների ծավալուն խախտումներն անընդունելի են»: