Amnesty International կազմակերպությունը կարևորում է միջազային դատարաններում Սաուդյան Արաբիային դատելու անհրաժեշտությունը
Amnesty International կազմակերպությունը հայտարարել է.«Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները պիտի դատվեն միջազգային ատյաններում»:
Amnesty International կազմակերպությունը իր տարեկան զեկույցում Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում իրականացված գործողությունները ծավալուն բնութագրելով հայտարարել է.«Սաուդցիների կողմից Եմենի ռմբակոծումը մարդու իրավունքների բացահայտ խախատում է և սաուդացի պաշտոնյաները պիտի դատվեն միջազգային քրեական ատյաններում»:
Կազմակերպության տարեկան զեկույցի մեջ ասված է.«Արևմտյան պետությունները, ելնելով իրենց ռազմավարական և այլ բնույթի շահերից, լռում են Եմենում Սուդյան Արաբիայի կողմից իրականացվող հանցագործությունների նկատմամբ և նրան բարեկամ երկիր են անվանում»:
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների ողբալի վիճակին, Amnesty International կազմակերպությունը հայտարարել է.«Ալե սաուդի ռեժիմի կողմից այդ երկրի քաղաքացիների իրավունքների ծավալուն խախտումներն անընդունելի են»: