Թրամփը չի բացառում հանդիպումն իրեն զայրացրած Կիմ Չեն Ինի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i55080-Թրամփը_չի_բացառում_հանդիպումն_իրեն_զայրացրած_Կիմ_Չեն_Ինի_հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառում հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ՝ չնայած այն բանին, որ նա զայրացրել է ԱՄՆ-ի վարչակազմին իր գործողություններով։ Թրամփը նկատի է ունեցել բալիստիկ հրթիռների փորձարկումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2017 08:51 Asia/Tehran
  • Թրամփը չի բացառում հանդիպումն իրեն զայրացրած Կիմ Չեն Ինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառում հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ՝ չնայած այն բանին, որ նա զայրացրել է ԱՄՆ-ի վարչակազմին իր գործողություններով։ Թրամփը նկատի է ունեցել բալիստիկ հրթիռների փորձարկումները։

«Երբեք պետք է չէ ասել ոչ։ Հավանաբար, արդեն չափազանց ուշ՝ հատկապես հաշվի առնելով ստեղծված պատկերը…Նա շատ է զայրացրել մեզ իր գործողություններով, և անկեղծ ասած, դա խնդիր է, որով պետք է զբաղվեր Օբամայի վարչակազմը»,-ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ը համարում է Հյուսիսային Կորեան մեծ խնդիր իր ազգային անվտանգության համար։

Թրամփը հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ճապոնիայի և Հարավային Կորեայի համար հակահրթիռային պաշտպանության արագացված ստեղծումը հանդիսանում է Հյուսիսային Կորեայի զսպման բազմաթիվ հնարավոր տարբերակներից մեկը։

1in.am