ԱՄՆ-ը խոչընդոտում է Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների բարելավմանը
Ռուսաստանը ԱՄՆ-ին մեղադրել է Մոսկվայի և Եվրամիության հարաբերությունների բարելավմանը խոչընդոտելու մեջ:
Չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է.-«ԱՄՆ-ի արգելող քաղաքականությունը ոչ միայն Ռուսաստանին, այլև Եվրամիությանն էլ թիրախ է դարձրել»:
Զախարովան հավելել է.-«Ռուսաստանի դեմ կիրառված Եվրամիության շրջափակումները իրականացվել են ԱՄՆ-ի ճնշումների ներքո և Վաշինգտոնը խոչընդոտում է Մոսկվայի և Եվրամիության հարաբերությունների բարելավմանը»:
2014 թ.-ին Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով լարվածություններ առաջացան Ռուսաստանի և Արևմտյան երկրների հարաբերություններում և Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունները փոխելու նպատակով ԱՄՆ-ը և Եվրամիությունը շրջափակումներ են կիրառել Մոսկվայի դեմ, վերջինիս ճնշելու համար:
Պատժական այդ գործողություններին հակադարձել է Մոսկվան, որի հետևանքով լարվածություն է առաջացել կողմերի միջև: