ԱՄՆ-ը խոչընդոտում է Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների բարելավմանը
https://parstoday.ir/hy/news/world-i5527-ԱՄՆ_ը_խոչընդոտում_է_Ռուսաստանի_և_Եվրամիության_հարաբերությունների_բարելավմանը
Ռուսաստանը ԱՄՆ-ին մեղադրել է Մոսկվայի և Եվրամիության հարաբերությունների բարելավմանը խոչընդոտելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2016 15:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը խոչընդոտում է Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների բարելավմանը

Ռուսաստանը ԱՄՆ-ին մեղադրել է Մոսկվայի և Եվրամիության հարաբերությունների բարելավմանը խոչընդոտելու մեջ:

Չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է.-«ԱՄՆ-ի արգելող քաղաքականությունը ոչ միայն Ռուսաստանին, այլև Եվրամիությանն էլ թիրախ է դարձրել»:

Զախարովան հավելել է.-«Ռուսաստանի դեմ կիրառված Եվրամիության շրջափակումները իրականացվել են ԱՄՆ-ի ճնշումների ներքո և Վաշինգտոնը խոչընդոտում է Մոսկվայի և Եվրամիության հարաբերությունների բարելավմանը»:

2014 թ.-ին Ուկրաինայի ճգնաժամի հետևանքով լարվածություններ առաջացան Ռուսաստանի և Արևմտյան երկրների հարաբերություններում և Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունները փոխելու նպատակով ԱՄՆ-ը և Եվրամիությունը շրջափակումներ են կիրառել Մոսկվայի դեմ, վերջինիս ճնշելու համար:

Պատժական այդ գործողություններին հակադարձել է Մոսկվան, որի հետևանքով լարվածություն է առաջացել կողմերի միջև: