Գերմանիան քննադատել է Թուրքիայում լրագրողների ձերբակալությունը
Գերմանիայի ԱԳ նախարարը դատապարտել է Թուրքիայում լրագրողների ձերբակալությունը ՝ պահանջելով վերջ դնել այդ քայլին:
«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 25-ին, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է.-«Անարդարացի է լրագրողներին ձերբակալել՝ ահաբեկչական հարձակումների հետ նրանց կապակցելու պատճառով»:
Ընդգծելով թուրք լրագրողների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը, նա անօրինական ու անարդարացի է որակել այդ ձերբակալումները:
Նշելով, որ Գերմանիան տեղյակ է Թուրքիայի կառավարության առջև ծառացած խնդիրների մասին, Զիգմար Գաբրիելն ասել է .-«Ամեն դեպքում պետք չէ լրագրողներին ու քաղաքական ակտիվիստներին զրկել իրենց ազատութան իրավունքից»:
2016 թվականի հուլիսին Թուրքիայի կառավարության դեմ ձախողած հեղաշրջման փորձից հետո, երկրի իշխանությունները ձերբակալել են հարյուրավոր լրագրողների : Ձերբակալվել են նաև հայրուր հազարավոր շարքային քաղաքացիներ, ներառյալ` բանակայիններ, դատավորներ, ուսուցիչներ ու քաղաքական ակտիվիստներ: