Ֆրանսիայի օրենսդիրները պահանջում են պաշտոնապաես ճանաչել Պաղեստին երկիրը
Ֆրանսիայի խորհրդարանի 140 պատգամավորներ և սենատորներ այդ երկրի նախագահից պահանջել են պաշտոնապես ճանաչել Պաղեստին երկիրը:
«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները նախագահ Օլանդին հղած նամակում գրել են.-«Ֆրանսիան պետք է պաշտոնապես և ինքնորոշման իվաունքի սկզբունքով հայտարարի, որ Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի անկախ երկիր ունենալու»:
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ Պաղեստինի պաշտոնապես ճանաչման իրավունքը ներառվում է միջազգային իրավունքների հարգման շրջանակում :
Նամակը ստորագրել են Սոցիալիստական կուսակցության, աջակողմյան ու ձախակողմյան քաղաքական խմբակցությունների պատգամավորները, Ֆրանսիա-Պաղեստին բարեկամության խմբի նախագահը, Կոմունիստական կուսակցության պատգամավորները , շրջակա միջավայրի կողմնակից սենատորները , նաև Սոցիալիստական պատգամավորները:
2013 թվականի դեկտեմբերից ի վեր, ՄԱԿ-ի 193 անդամներից 134-ը, ճանաչել են Պաղեստին պետությունը: