Շվեդիայում փախստականների ապաստարանում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ
https://parstoday.ir/hy/news/world-i55294-Շվեդիայում_փախստականների_ապաստարանում_հրդեհ_է_բռնկվել_կան_տուժածներ
Մինչեւ 20 մարդ է տուժել կիրակի օրը Շվեդիայի Վեններսբուրգ քաղաքում` երկրում փախստականների ամենամեծ ապաստարանում բռնկված հրդեհի հետեւանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2017 09:14 Asia/Tehran
  • Շվեդիայում փախստականների ապաստարանում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ

Մինչեւ 20 մարդ է տուժել կիրակի օրը Շվեդիայի Վեններսբուրգ քաղաքում` երկրում փախստականների ամենամեծ ապաստարանում բռնկված հրդեհի հետեւանքով:

Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով ոստիկանությանը:

Այրվելուց հետո մի քանի մարդ դուրս է թռչել պատւհանից:

«Հրդեհը սկսվել է երրորդ հարկում: Ըստ տվյալների`երկուսը թռչել են պատուհանից` ծխից խուսափելու համար: Այդ երկուսը անկման հետեւանքով ստացված վնասվածքների հետ կապված հիվանդանոց են տեղափոխվել»,-ասվում է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը դեռեւս չի կարողանում հստակեցնել հրդեհի պատճառները: Չի բացառվում, որ այն միտումնավոր է արվել:

News.am