Դանիայում բացվել է սննդի թափոնների առաջին սուպերմարկետը
(last modified Wed, 24 Feb 2016 15:58:50 GMT )
Փետրվար 24, 2016 19:28 Asia/Tehran
  • Դանիայում բացվել է սննդի թափոնների առաջին սուպերմարկետը

Կոպենհագենում գնորդների համար իր դռներն է բացել սննդի մնացորդների՝ աշխարհում առաջին Wefood սուպերմարկետը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Սուպերմարկետի սեփականատերերը կարծում են, որ նման խանութների օգնությամբ կարելի է նվազեցնել Դանիայում սննդային մնացորդների քանակը։ Ներկայում այնտեղ տարեկան թափվում է մոտ 700 հազար տոննա սնունդ։

Խանութը գնորդներին առաջարկում է սովորական սուպերմարկետներից 30-50 տոկոսով էժան ապրանք։

Պարբերականը նշում է, որ Դանիան ակտիվորեն պայքարում է սննդի թափոնների կրճատման համար։ Վերջին 5 տարիներին երկրում հաջողվել է դրա ընդհանուր ծավալը նվազեցնել 25 տոկոսով։