Զեղծարարության նոր գործ Մարին Լը Պենի դեմ
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու՝ Մարին Լե Պենը մեղադրվում է հարկային զեղծարարության մեջ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ անցյալում կեղծ աշխատատեղերի ստեղծման մեջ մեղադրված Մարին Լը Պենը մեղադրվում է իր հարստության դիմաց 60 տոկոսով քիչ հարկ վճարելու մեջ:
Ֆրանսիայի պաշտոնյաների զեղծարարության պատճառով այդ երկրի տարբեր քաղաքներում ցույցեր են ընթանում։
Շաբաթ օրը Նանթում տեղի ունեցած ցույցի ժամանակ վիրավորվել է 11 ոստիկան, 8 հոգի ձերբակալվել են:
Ավելի վաղ, Լը Պենի թիկնապահ Թիերի Լեգիյերը և նրա անձնական օգնական Քեթրին Գրիսթը ձերբակալվել էին Եվրախորհրդարանից 360 հազար դոլարի հասնող դրամաշորթության մեղադրանքով:
Եվրախորհրդարանը Մարին Լը Պենին նույնպես մեղադրել է խորհրդարանի ֆինանսական բյուջեն անօրինական կերպով օգտագործելու մեջ:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կայանալու են 2017թ. ապրիլին: