Եվրոպական երկրների դաշնային միություն ստեղծելու նախագիծ է ներկայացվել
https://parstoday.ir/hy/news/world-i55358-Եվրոպական_երկրների_դաշնային_միություն_ստեղծելու_նախագիծ_է_ներկայացվել
Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ու Լյուքսեմբուրգի խորհրդարանները Եվրոպայի քաղաքական միասնականությունն ու միատարրությունը պահպանելու նպատակով, ԵՄ-ի սկզբունքների ու հիմքերի վրա եվրոպական երկրների դաշնային միություն ստեղծելու առաջարկ են ներկայացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2017 04:07 Asia/Tehran
  • Եվրոպական երկրների դաշնային միություն ստեղծելու նախագիծ է ներկայացվել

Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ու Լյուքսեմբուրգի խորհրդարանները Եվրոպայի քաղաքական միասնականությունն ու միատարրությունը պահպանելու նպատակով, ԵՄ-ի սկզբունքների ու հիմքերի վրա եվրոպական երկրների դաշնային միություն ստեղծելու առաջարկ են ներկայացրել:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Լյուքսեմբուրգի խորհրդարանների նախագահների կիրակի օրը ստորագրած նամակում ընդգծվել է, որ այս միության ձևավորումից հետո մյուս երկրները նույնպես կարող են միանալ դրան:

Եվրոպական չորս երկրների խորհրդարանների նախագահների բաց նամակում ընդգծվել է կլիմայական փոփոխությունների, էներգիայի, ֆինանսական հարցերի ու նաև միգրացիայի պես խնդիրների շուրջ նոր միության անդամների միջև ընդհանուր տեսակետների ու կողմնորոշման ձևավորման անհրաժեշտությունը:

ԵՄ-ից հեռանալու օգտին Բրիտանիայի ժողովրդի տված ձայնը և ԵՄ-ից հեռանալու ցանկության կապակցությամբ անդամ որոշ այլ երկրներում լսվող շշուկները, մտահոգություն են առաջացրել ԵՄ-ի ղեկավարների մոտ: