Եվրոպական երկրների դաշնային միություն ստեղծելու նախագիծ է ներկայացվել
Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ու Լյուքսեմբուրգի խորհրդարանները Եվրոպայի քաղաքական միասնականությունն ու միատարրությունը պահպանելու նպատակով, ԵՄ-ի սկզբունքների ու հիմքերի վրա եվրոպական երկրների դաշնային միություն ստեղծելու առաջարկ են ներկայացրել:
Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Լյուքսեմբուրգի խորհրդարանների նախագահների կիրակի օրը ստորագրած նամակում ընդգծվել է, որ այս միության ձևավորումից հետո մյուս երկրները նույնպես կարող են միանալ դրան:
Եվրոպական չորս երկրների խորհրդարանների նախագահների բաց նամակում ընդգծվել է կլիմայական փոփոխությունների, էներգիայի, ֆինանսական հարցերի ու նաև միգրացիայի պես խնդիրների շուրջ նոր միության անդամների միջև ընդհանուր տեսակետների ու կողմնորոշման ձևավորման անհրաժեշտությունը:
ԵՄ-ից հեռանալու օգտին Բրիտանիայի ժողովրդի տված ձայնը և ԵՄ-ից հեռանալու ցանկության կապակցությամբ անդամ որոշ այլ երկրներում լսվող շշուկները, մտահոգություն են առաջացրել ԵՄ-ի ղեկավարների մոտ: