Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկվել երկրի անվտանգության հինգ պաշտոնյաներ
Փետրվար 27, 2017 14:48 Asia/Tehran
Հարավային Կորեայի ազգային անվտանգության կազմակերպությունը հայտարարել է, որ երկրի առաջնորդին դավաճանելու մեղադրանքով մահապատժի են ենթարկվել անվտանգության հինգ պաշտոնյաներ:
«Associated Press» գործակալության հաղորդման համաձայն՝ մահապատիժներն իրականացվել են այդ պաշտոնյաների միջոցով Հյուսիսային Կորեայի առաջնորդին սխալ զեկուցելու պատճառով:
Կազմակերպությունը հավելյալ տեղեկություններ չի փոխանցել սպանված պաշտոնյաների անունների, ինչպես նաև մահապատժի վայրի ու թվականի մասին:
Հյուսիսային Կորեայի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել հարավային Կորեայի ազգային անվտանգության կազմակերպության հաղորդած տեղեկությունները:
Պիտակ