Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկվել երկրի անվտանգության հինգ պաշտոնյաներ
https://parstoday.ir/hy/news/world-i55414-Հյուսիսային_Կորեայում_մահապատժի_են_ենթարկվել_երկրի_անվտանգության_հինգ_պաշտոնյաներ
Հարավային Կորեայի ազգային անվտանգության կազմակերպությունը հայտարարել է, որ երկրի առաջնորդին դավաճանելու մեղադրանքով մահապատժի են ենթարկվել անվտանգության հինգ պաշտոնյաներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2017 14:48 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկվել երկրի անվտանգության հինգ պաշտոնյաներ

Հարավային Կորեայի ազգային անվտանգության կազմակերպությունը հայտարարել է, որ երկրի առաջնորդին դավաճանելու մեղադրանքով մահապատժի են ենթարկվել անվտանգության հինգ պաշտոնյաներ:

«Associated Press» գործակալության հաղորդման համաձայն՝ մահապատիժներն իրականացվել են այդ պաշտոնյաների միջոցով Հյուսիսային Կորեայի առաջնորդին սխալ զեկուցելու պատճառով:

Կազմակերպությունը հավելյալ տեղեկություններ չի փոխանցել սպանված պաշտոնյաների անունների, ինչպես նաև մահապատժի վայրի ու թվականի մասին:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել հարավային Կորեայի ազգային անվտանգության կազմակերպության հաղորդած տեղեկությունները: