ԱԽ-ն այսօր քվեարկության կդնի Սիրիայի դեմ պատժամիջոցների բանաձևը
ՄԱԿ-ի ԱԽ-ն երեքշաբթի օրը քվեարկության է դնելու բանաձևի նախագիծ, որի համաձայն պատժամիջոցներ են սահմանվելու Սիրիայի դեմ:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի առաջարկած բանաձևի նախագծի համաձայն` Դամասկոսի կողմից քիմիական սպառազինության օգտագործման պատճառաբանությամբ, պատժամիջոցներ են սահմանվելու սիրիացի 11 պաշտոնատարների և 10 ընկերությունների դեմ:
Այդ պատժամիջոցների մեջ են մտնում Սիրիայի բանակին ամեն տեսակի ուղղաթիռների ու դրանց մասերի վաճառքը:
Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների գործադրումը կանխելու համար վետո կդնի այս բանաձևի վրա:
ՄԱԿ-ն ու ԱԽ-ն բազմիցս փորձել են ահաբեկիչների կողմից քիմիական սպառազինության կիրառումը վերագրել Սիրիայի իշխանություններին:
ԻԼԻՊ-ի ահաբեկիչների վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող ամերիկյան IHS ընկերությունն ավելի վաղ հայտարարել է, որ 2014 թվականին ԻԼԻՊ-ը Իրաքում ու Սիրիայում ավելի քան 71 անգամ քիմիական զենք է օգտագործել խաղաղ բնակչության դեմ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության զեկույցների համաձայն` ահաբեկչական խմբերը Սիրիայում բազմիցս քիմիական զենք են օգտագործել: