ԱԽ-ն այսօր քվեարկության կդնի Սիրիայի դեմ պատժամիջոցների բանաձևը
https://parstoday.ir/hy/news/world-i55434-ԱԽ_ն_այսօր_քվեարկության_կդնի_Սիրիայի_դեմ_պատժամիջոցների_բանաձևը
ՄԱԿ-ի ԱԽ-ն երեքշաբթի օրը քվեարկության է դնելու բանաձևի նախագիծ, որի համաձայն պատժամիջոցներ են սահմանվելու Սիրիայի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2017 04:12 Asia/Tehran
  • ԱԽ-ն այսօր քվեարկության կդնի Սիրիայի դեմ պատժամիջոցների բանաձևը

ՄԱԿ-ի ԱԽ-ն երեքշաբթի օրը քվեարկության է դնելու բանաձևի նախագիծ, որի համաձայն պատժամիջոցներ են սահմանվելու Սիրիայի դեմ:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդմամբ,  ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի առաջարկած բանաձևի նախագծի համաձայն` Դամասկոսի կողմից քիմիական սպառազինության օգտագործման պատճառաբանությամբ, պատժամիջոցներ են սահմանվելու սիրիացի 11 պաշտոնատարների և 10 ընկերությունների դեմ:

Այդ պատժամիջոցների մեջ են մտնում Սիրիայի բանակին ամեն տեսակի ուղղաթիռների ու դրանց մասերի վաճառքը:

Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների գործադրումը կանխելու համար վետո կդնի այս բանաձևի վրա:

ՄԱԿ-ն ու ԱԽ-ն բազմիցս փորձել են ահաբեկիչների կողմից քիմիական սպառազինության կիրառումը վերագրել Սիրիայի իշխանություններին:

ԻԼԻՊ-ի ահաբեկիչների վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող  ամերիկյան   IHS ընկերությունն ավելի վաղ հայտարարել է, որ 2014 թվականին ԻԼԻՊ-ը  Իրաքում ու Սիրիայում ավելի քան 71 անգամ քիմիական զենք է օգտագործել խաղաղ բնակչության դեմ:

 Ռուսաստանի պաշտպանության նախարարության զեկույցների համաձայն` ահաբեկչական խմբերը Սիրիայում բազմիցս  քիմիական զենք են օգտագործել: