Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր
https://parstoday.ir/hy/news/world-i55464-Կալիֆոռնիայում_ինքնաթիռն_ընկել_է_բնակելի_տների_վրա._կան_զոհեր
Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ քաղաքում ոչ մեծ ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 2-ը, հաղորդում է Associated Press-ը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 28, 2017 11:47 Asia/Tehran
  • Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր

Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսայդ քաղաքում ոչ մեծ ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 2-ը, հաղորդում է Associated Press-ը:

Cessna 310 ինքնթիռը, որում գտնվել են ամուսնկան զույգ և երեք դեռահասներ, վթարի է ենթարկվել Սան Խոսեի Ռիվերսայդ օդանավակայանից կատարած թռիչքից մի քանի րոպե հետո: Ավիավթարի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող հինգ մարդկանցից չորսը, դեռահաս աղջիկներից մեկը ողջ է մնացել:

Ինքնաթիռի ընկնելու հետևանքով հրկիզվել են բնակելի երկու տներ, հարևան մի քանի շինություններ վնասվել են: Այրվող շինություններից մեկում հրշեջները հայտնբերել են անգիտակից վիճակում գտնվող տուժածի, որը հոսպիտալացվել է:

Տրանսպորտի ազգային անվտանգության խորհուրդը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները:

1in.am