Փետրվար 28, 2017 16:31 Asia/Tehran
  • Պուտինը հայտարարել է Ղրղըզստանում ռուսական ռազմաբազան փակելու պատրաստակամության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է փակել Կանտ բազան, եթե Ղրղըզստանին այլևս պետք չէ ռուսական օգնությունը, հաղորդում է TASS գործակալությունը:

«Եթե երբևէ Ղրղըզստանն ասի, որ ամրապնդել է իր Զինված ուժերը, որ նման բազայի անհրաժեշտություն այլևս չկա, մենք նույն օրը կհեռանանք»,-հայտարարել է Պուտինը Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ բանակցություններից հետո:

Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը հավելյալ միջոցներ չունի արտասահմանում ռազմաբազաներ պահելու համար: «Նկատի ունեցեք, որ մեզ համար դա նույնպես հավելյալ ծախս է»,-ասել է նա:

Ավելի վաղ Աթամբևը հայտարարել էր, որ «ռուսական ռազմաբազան պետք է հեռանա երկրից»:

1in.am

 

Պիտակ